Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանության հետ առճակատման դեպքում արյունահեղությունը ԲՀԿ-ն լքած պատգամավորը չի բացառում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
35d42d62cb4c165088d21da092083b83

ԲՀԿ խմբակցության ընդդիմադիր հռչակվելը ԲՀԿ-ից հեռացած, բայց խմբակցության անդամ մնացած Արայիկ Աղաբաբյանին չի վերաբերում. «Խմբակցությունում, միանգամից պատասխանեմ էդ հարցին, ես կունենամ սեփական կարծիքը»։ Լյովա Խաչատրյանն, ընդհակառակը, իրեն լավ էլ պատկերացնում է որպես ընդդիմություն։ Բայց հատկապես բացասական երեւույթներին եւ ոչ թե՝ մարդկանց. «Կլինի դա Հանրապետականի կողմից, թե քաղաքական մեկ այլ կուսակցության, նույնիսկ ընդդիմության կողմից, եթե կլինի»։ «Իսկ Սերժ Սարգսյանին ընդդիմություն կլինե՞ք»,-հարցին պատասխանում է. «Բոլոր բացասական երեւույթներին»։ Ապարանցի պատգամավորը հրաժարականներ պահանջելուց էլ չի վախենում։ Եթե հանկարծ ինչ-որ մեկը սխալ անի. «Ցանկացած սխալ որոշում կայացնող կառավարություն, որի արդյունքում չունենք տնտեսական աճ, պետք է հեռանա»։ Մարտուն Գրիգորյանի կոստյումին այլեւս ԲՀԿ կրծքանշանը չի փայլում։ Սակայն կուսակցությունից հեռացած այս մարդը նույնպես կշարունակի մնալ խմբակցությունում, որպեսզի պատգամավորությունից չզրկվի. «Ոչ մի ձեւ կոմպլեքսավորված չեմ, էնտեղի պատգամավորներն իմ գործընկերներն են»։ Ի՞նչ գործ ուներ գյումրեցի Մարտուն Գրիգորյանը այդ խմբակցությունում։ Ըստ նրա, ինքը ուներ Գյումրիի հետ կապված ծրագրեր Գագիկ Ծառուկյանի հետ։ Հիմա այդ ծրագրերը կիրականացնի ուրիշների հետ. «Գյումրիի խնդիրների լուծումը ես տեսնում եմ բոլորի հետ՝ թե ընդդիմության, թե իշխանության»։ Սակայն այս խորհրդարանում ինքը գիտի, թե հատկապես ում հետ պետք է կապի իր հույսերը. «Եթե ես, էսպես ասեմ, հստակ տեսնեի ընդդիմության հնարավորություն կամ բան, միգուցե որոշում չկայացնեի կուսակցությունից դուրս գալու»։ ԲՀԿ-ից դուրս գալու Ռուստամ Գասպարյանի պատճառները ավելի պարզ են. «Լավ արեցի։ Ես կուսակցության մեջ էի Ծառուկյանի խաթր»։ Սպառնալիքներ չեն եղել անձամբ իր հանդեպ, սակայն իշխանության հետ առճակատման դեպքում արյունահեղության հնարավորությունը ԲՀԿ-ն լքած հերթական պատգամավորը չէր բացառում։ Ի՞նքն էր արյուն թափելու, թե իր արյունն էր թափվելու։ «Ժողովրդի»՝ պատասխանում է։ Ո՞վ էր թափելու. «Նման դեպքերում տեսել ենք թե ինչ ձեւի են պրովոկացիաները սարքվում թե իշխանության միջից, թե ընդդիմության»։ Ի դեպ, Ռուստամ Գասպարյանը նույնպես չի պատրաստվում ԲՀԿ-ից հեռացած մյուս գործընկերների հետ մտածել իշխանափոխության նոր եղանակների մասին. «Ամբողջ մի ազգ կանգնավ ոտի, չկարողացավ բարձրացնել»։