Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն հայտարարեց ընդդիմադիր լինելու մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bhk1

ԱԺ այսօրվա քառօրյայում ԲՀԿ խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր լինելու մասին: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում չի ընդունվել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծը՝ ռուս զինվոր, Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու վերաբերյալ: Նա հորդորեց տիկին Փոստանջյանին հետաձգել նախագիծը, որպեսզի այս ընթացքում իրավասու մարմիններին հարցումներ ուղարկվեն. «Արդյունքում միգուցե անհրաժեշտ չէ հայտարարության տեքստ, այլ իրավական փաստաթուղթ ընդունել»: Զարուհի Փոստանջյանը, որպես իր նախագծի հիմնավորում, հայտարարեց, որ մեջբերելու է հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրապի հետ կապված մի պատմություն, որը, ըստ նրա, բնորոշում է այս իրավիճակը: Նա սկսում է ընթերցել այդ պատմությունը, որը վերաբերում է Գրիգոր Զոհրապի սպանության նախորդող գիշերվան, երբ նա հանդիպել էր Ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի հետ: «Խորհրդարանական ընթերցումն ավարտվեց»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: