Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Ղազարյանը պարգեւատրել է նախագահ Գրիգոր Գրիգորյանին

Սպորտ
sport-naxarar1

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ծննդյան 45 և աշխատանքային գործունեության 25-ամյակի առիթով «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանին արժանացրել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման եւ պարգեւատրել համանուն կրծքանշանով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Գաբրիել Ղազարյանը շնորհավորել է Գրիգոր Գրիգորյանին, մաղթել նրան նորանոր ձեռքբերումներ եւ աշխատանքային հաջողություններ հաշմանդամային սպորտի զարգացման գործում: