Առանց հայ ֆուտբոլիստների մասնակցության
ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում այսօր տեղի են ունեցել ֆուտբոլի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունները: Աշխարհամասի գլխավոր մրցաշարում այդ փուլում միմյանց հետ կհանդիպեն հետևյալ թիմերը. ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) «Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռեալ» (Իսպանիա) «Պորտու» (Պորտուգալիա) - «Բավարիա» (Գերմանիա) «Յուվենտուս» (Իտալիա) - «Մոնակո» (Ֆրանսիա) Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-15-ին, իսկ պատասխանները` ապրիլի 21-22-ին: Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում վիճակահանությամբ ձևավորվել են այսպիսի զույգեր. «Սեւիլիա» (Իսպանիա) - «Զենիթ» (Ռուսաստան) «Դնեպր» (Ուկրաինա) - «Բրյուգե» (Բելգիա) «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Ֆիորենտինա» (Իտալիա) «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա) Այստեղ խաղերը տեղի կունենան ապրիլի 16-ին եւ 23-ին: Նշենք, որ վերը նշված խաղերում մենք չենք հանդիպի հայ ֆուտբոլիստների, քանի որ եվրոգավաթներում մեր վերջին ներկայացուցիչներ Ռոման Բերեզովսկու եւ Հենրիխ Մխիթարյանի թիմերը` համապատասխանաբար Մոսկվայի «Դինամոն» եւ Դորտմունդի «Բորուսիան», անհաջողության մատնվեցին 1/8 եզրափակիչ փուլում եւ դուրս մնացին պայքարից: