Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախթալա գետը դարձել է թափոնատար (տեսանյութ)

Հասարակություն
poch-2

Հանքարդյունաբերությունը իր բացասական ազդեցությունն է ունենում նաեւ գետերի վրա. Այսօր՝ ջրի համաշխարհային օրվան ընդառաջ, նշել է «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը եւ նշել, որ օրինակ Մեղրի գետի ջրհավաք ավազան եւ Կարճվան գետ տարեկան մտնում են 1 մլն 607 հազար խմ արդյունաբերական կեղտաջրեր։ Նույն վիճակում է նաեւ Ախթալա գետը։ «Ախթալա գետը ունենք շատ աղտոտված, որը կարելի է ասել գետ չէ, այլ թափոնատար, որը թափվում է Դեբեդ»,-նշեց նա։ Ինգա Զարաֆյանի խոսքերով՝ Բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի տվյալներ է ներկայացրել, ըստ որի՝ գետերի ջրերի 5 տոկոսը ոչ բավարար վիճակում են, 42 տոկոսը նորմալ վիճակում են։ Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանն էլ այսօր նշեց, որ կեղտաջրերի մաքրման կայաններ են կառուցվել Գավառում, Մարտունիում, Վարդենիսում։ Նա նաեւ նշեց, որ անցյալ տարի շահագործման է հանձնվել Մարմարիկի ջրամբարը, որը թույլ է տալիս կարգավորել գետի հոսքերը եւ ջուրը օգտագործել ոռոգման նպատակով։ Սակայն խնդիր է համարվում այն, որ ջրամբարներում լցված ջուրը շատ չէ։