Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագածի և Գյումրու տարածաշրջաններում սաստիկ քամի է

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 20-ին` ժամը 11:30-ի դրությամբ, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում,  Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Տիգրանաշենի, Վարդենյաց, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում տեղում է ձյուն: Արագածի և Գյումրու տարածաշրջաններում սաստիկ քամի է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: