Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինծառայողներից երկուսին Ղարաբաղից տեղափոխում են Երեւան. armtimes.com

Քաղաքականություն
pn4

Երեկ հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված հայ զինծառայողներից երկուսին այս պահին Ղարաբաղից տեղափոխում են Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին armtimes.com_ի հետ զրույցում ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ հավելելով. «Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, մյուսի վերին վերջույթն է անդամահատվել»: Ասատուրյանի խոսքով՝ մյուս երկու զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է եւ նրանք դեռ տեղափոխման ենթակա չեն։