Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը չի կարող զենք չվաճառել Ադրբեջանին. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Armenian__Russian_flags_in_Gyumri

Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում մեր պոտենցիալ հակառակորդին ՝ Ադրբեջանին, չի կարող ազդել հայ- ռուսական հարաբերությունների վրա։ Այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը. «Ռուսաստանը ունի այսօր որոշակի պարտավորություններ, եւ այն փորձում է կատարել»։ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին զենք վաճառելու փաստը որակել է պրոբլեմ, որը պետք է լուծում ստանա։ Այսպիսի մտահոգություն մեր կողմը բազմիցս է հայտնել, հիշեցնում են հայ քաղաքագետները, բայց Ռուսաստանը մշտապես խոցելի պատասխան է տվել։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հիշեցնում է՝ «նրանք նշում են, որ դա ընդամենը բիզնես է, եւ որեւէ ձեւով չի անդրադառնում հարաբերություններին»։ Չնայած Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ հունվարի մեկից նաեւ նույն միության անդամ, բայց դժգոհելուց առաջ պետք է չմոռանալ, որ Ադրբեջանը նույնպես շահավետ գործընկեր է Ռուսաստանի համար։ Ավելին՝ տեսանյութով