Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը՝ չեղած ժողովրդավարության ու Գագիկ Ծառուկյանի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
821bb7d82a89a753a60b1989f52cec91

«Ընդամենը երկու օր առաջ Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսում էր այնպես, ինչպես ընդունված է խոսել ժողովրդավարական երկրներում, արդյոք կա՞ն օբյեկտիվ փաստարկներ, որոնք թույլ են տալիս ՀՀ-ն համարել ժողովրդավարական երկիր և հակառակը»,- Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ անկախությունից հետո ՀՀ-ի բոլոր ընտրություններում առանց բացառության ընդդիմությունը չի հաղթել. «Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում, օրենսդիր եւ գործադիր իշխանությանը հրահանգեց բլոկադա սկսել իր երբեմնի կոալիցիոն գործընկեր, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ, որը հայտարարել էր, թե պատրաստվում է առաջադրվել նախագահական ընտրություններում»: Պարոն Փաշինյանը հիշեցրեց նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյանին պետք է զրկել մանդատից, որովհետև նա չի մասնակցում ԱԺ նիստերին. «Այս մեղադրանքներից հետո ահաբեկված Գագիկ Ծառուկյանը չեղյալ հայտարարեց իր մտադրությունների մասին, սակայն Սերժ Սարգսյանին հնազանդվելու որոշումից հետո Ծառուկյանը շարունակում է մնալ պատգամավոր: Իրավապահները մոռացել են նրան ուղղված մեղադրանքների մասին, էստեղ կա՞ ժողովրդավարության եզրույթ»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նույն նիստում Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, որ մեր երկրում որևէ կերպ չեն արգելվում խաղաղ հավաքները եւ հիշեցրեց Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի մասին՝ նրանց բնորոշելով որպես քաղբանտարկյալներ. «Անձամբ ես ու հազարավոր քաղաքացիներ Վոլոդյա Ավետիսյանին ու Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալներ ենք համարում»: Նա ընդգծեց, որ հավաքների ազատության իրավունքի ոտնահարման ցայտուն օրինակ է շարունակում մնալ 2008թ. մարտի մեկը, որը մինչ օրս բացահայտված չէ. «Ի հեճուկս Սերժ Սարգսյանի հայտարարությունների՝ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն չէ, այն կլինի ժողովրդավարական պետություն, երբ ընդդիմությունը ընտրություններում կարողանա հասնել իշխանության, երբ երկրում չլինեն քաղբանտարկյալներ»: