Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղաղություն եւ զարգացում»-ը կմասնակցի Արցախի ընտրություններին

Քաղաքականություն
TH_Karabakh_Parliament-1

Սույն թվականի մարտի 18-ին գումարվել է «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության Խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը որոշում է կայացրել համամասնական ընտրական կարգով մասնակցել 2015 թվականի մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցությունը առաջադրել է ԱԺ պատգամավորի 6 թեկնածուների՝ 3 կուսակցական եւ 3 անկուսակցական: Առաջադրված պատգամավորական թեկնածուներից 4-ը կանայք են: Կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների թեկնածուները ֆինանսատնտեսական, պետաիրավական, կրթական ոլորտի եւ լրատվության մասնագետներ են:   «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն Ստեփանակերտ, 19 մարտի, 2015թ.