A
A
Էլինա Դանիելյանը լքեց Սոչին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը ավարտեց ելույթները Սոչիում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունում: Առաջին փուլի 2-րդ պարտիայում մեր շախմատիստուհին սեւերով պարտվեց կուբացի Յանի Մարերո Լոպեսին: Այդպիսով՝ հաշիվը դարձավ 0,5:1,5, եւ Էլինա Դանիելյանը ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: Մեր երկրորդ մասնակից Լիլիթ Մկրտչյանը 16-ամյա ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ կիսեց միավորները առաջին երկու պարտիաներում: Այս զույգի հաղթողը ի հայտ կգա այսօր կայանալիք լրացուցիչ պարտիաներում: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը երկու անգամ պարտվեց հնդկուհի Հարիկա Դրոնավալիին եւ նույնպես ավարտեց ելույթները: