Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրանքն ընտրելիս ոչ թե որակին են նայում, այլ գնին. կրկին գնաճ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

Կրկին գնաճ . հունվար- փետրվար ամիսներին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այն կազմել է 4,8 տոկոս։ Քաղաքացիների կարծիքով՝ կյանքը շատ ավելի է թանկացել։ Հիմնականում թանկացել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը՝ միսը, կաթնամթերքը, ձուն, կենդանական ու բուսական յուղը, միրգը, բանջարեղենն ու հացը։ Մեր քաղաքացիները նշում են, որ ստիպված են ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին ու ընտրել ավելի մատչելին։ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո խանութներում հայտնվել են ռուսական ապրանքներ, որոնք եվրոպական արտադրանքից համեմատաբար էժան են, սակայն մեր համաքաղաքացիները հատկապես ռուսական կաթնամթերքը չեն շտապում գնել։ Տարվա առաջին երկու ամիսներին, նախորդ տարվա հունվար փետրվարի համեմատ, թանկացել են նաեւ ոչ պարենային ապրանքները՝ 2,4 տոկոսով։ Ոսկին՝ 3 տոկոսով, կահույքը 3,2 տոկոսով, կենցաղային ապրանքները՝ 5,1 տոկոսով։ Սպառման եւ պարենային առանձին ապրանքների մասով այս տարվա ցուցանիշները գերազանցել են անգամ ԿԲ-ի կանխատեսումները։ Սպառման ապրանքների երկամսյա գնաճը, 2014 թվականի նույն ժամկետի համեմատ՝ կազմել է 5,3 տոկոս, իսկ պարենային ապրանքներինը՝ 6,2 տոկոս։ Հիշեցնենք, որ ԿԲ-ն գնաճը կանխատեսել էր 4 + - 1,5 տոկոսի սահմանում։