Ինչպես են Բաքվում ներկայացնում Մխիթարյանի գոլը (տեսանյութ)
Բաքվում հիմնականում ճանաչում են Սարգսյանին ու Քոչարյանին, իսկ ահա Ծառուկյանի մասին մեկ տոկոսն է հազիվ լսել։ Հայաստանի քաղաքական զարգացումներին անգամ հետեւող ադրբեջանցիները խոստովանում են, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաների անուններն ուղղակի չգիտեն։ «Կարմիր կամուրջ» հաղորդաշարի հայ մասնակիցն էլ՝ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է, որ այնպես չէ, որ Հայաստանում էլ առանձնապես ճանաչում են ադրբեջանցի պաշտոնյաներին՝ բացառությամբ Ալիեւի։ Հայկական եւ ադրբեջանական հեռուստաալիքները նմանություն ունեն. նրանք փորձում են հնարավորինս բացասական ներկայացնել հակառակորդին։ Խաղաղության եւ պատերազմի ինստիտուտի ադրբեջանական գրասենյակի ղեկավար Շահին Ռզաեւին չեն զարմացնում նման լուսաբանումները. պատերազմական իրավիճակ է։ Պատերազմական իրավիճակը չի խանգարում, որ հայ եւ ադրբեջանցի հասարակությունները ժամանակ ժամանակ տեղեկանան մեկ-մեկու մարզական եւ երաժշտական հաջողությունների մասին։ «Երբ գոլը հարվածում է Մխիթարյանը, նրա անունը երբեք չեն տալիս, այլ ասում են՝ տասներորդ համարը»,–ասում է ադրբեջանցի լրագրողը։ Բաքվում նաեւ Սիրուշոյին են լսում; Մնացածը՝ տեսանյութում