Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինացիների հետ քննարկվել է Հարավային երկաթուղու կառուցման ծրագիրը

Քաղաքականություն
գագիկ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 18-ին ընդունեց չինական «CCECC» կազմակերպության ներկայացուցիչներին՝ խորհրդի անդամ և կառավարման տնօրեն Հաո Յիժոնգի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին, Գագիկ Բեգլարյանը կարևորեց չինական կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում չինական կողմն իր հետաքրքրությունը հայտնեց տարածաշրջանի համար կարևորագույն դեր ունեցող Հարավային երկաթուղու կառուցման ծրագրի շուրջ: Գագիկ Բեգլարյանը և Հաո Յիժոնգը քննարկեցին չինական խոշորագույն ընկերության մասնակցության հնարավորությունը նշված ծրագրի իրականացման աշխատանքներում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն