Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից՝ կալանավորի կյանքին վտանգ է սպառնում

Հասարակություն
kalanavor

Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիա զանգահարեց կալանավոր՝ Հրաչյա Գևորգյանի պաշտպան՝ Լյուդվիգ Ավետիսյանը, և հայտնեց, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Քաղաքացիական հիվանդանոցից Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ տեղափոխվելուց հետո նա հանդիպել է իր պաշտպանյալ՝ Հրաչյա Գևորգյանի հետ, ով գտնվել է ծանր վիճակում, վերջինիս հանդիպման բերել են սայլակով: Հ.Գևորգյանը չի կարողացել խոսել, միայն գրավոր փաստաբանին հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, իրեն փորձել են թունավորել ՔԿՀ-ում և խնդրել է լրագրողների հետ հանդիպում: Ի դեպ այս մասին Հելսինկյան ասոցիացիան անմիջապես տեղյակ է պահել ՄԻՊ արագ արձագանքման խմբին և կալանավայրերում դիտորդական խմբի ներկայացուցիչներին,ՄԻՊ խումբը խոստացավ որոշում կայացնել փաստաբանի հետ խոսելուց հետո, իսկ կալանավայրերում դիտորդական խումբը հայտնեց, որ ամենաուշը վաղը կայցելեն կալանավորին: Փաստորեն այսպես են արագ արձագանքում ահազանգերին, մնում է հուսալ, որ արձագանքը ժամանակավրեպ չլինի: hahr.am