Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» սեփական դաշտում պարտվեց «Բանանց»-ին

Սպորտ
sport-hajastan-gavat

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: Երեւանի «Միկան» սեփական դաշտում հյուրընկալեց «Բանանց»-ին: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին: Հանդիպման վերջին րոպեին հյուրերը եւս մեկ գոլ խփեցին եւ տարան անչափ կարեւոր հաղթանակ` 2:1: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 15-ին, «Բանանցի» դաշտում: Հաջորդ փուլ մտնելու համար «Միկան» արդեն պետք է հաղթի 3:2 եւ ավելի մեծ հաշվով: Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը կկայանա վաղը, մարտի 19-ին: Գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկն» առաջին խաղում կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին: