A
A
Չինաստանը Հայաստանին 25,3 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտա
Չինաստանի ժողովրդական հանրապետությունը արտոնյալ պայմաններով վարկ կտրամադրի Հայաստանին։ Նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում։ Այն կներկայացնի Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է ստորագրել «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Արտահանման- ներմուծման բանկի միջեւ «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների եւ սարքավորումների արդիականացման ծրագիր» եւ արտոնյալ պայմաններով 155,440,000 (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) չինական յուան արժողությամբ վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ վարկի արժույթը լինելու է չինական յուան, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը կլինի 2%։