Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանին հաղթանակ է պետք

Սպորտ
sport-chess-melkumyan

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում այսօր տեղի կունենա նախավերջին, 9-րդ տուրը: Այն անչափ կարեւոր նշանակություն ունի մրցանակային տեղերի համար պայքարող շախմատիստների, հատկապես գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի համար: Պատճառն այն է, որ մեր հայրենակիցն այսօր սեւերով մրցելու է մրցաշարի միանձնյա առաջատար Էրվին Լ’ամիի հետ, որը մեկ միավոր շատ ունի: Հրանտ Մելքումյանը միայն հաղթանակի դեպքում հնարավորություն կստանա շարունակելու մրցանակային տեղերի համար պայքարը: Մեր մյուս շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը, որը վաստակել է 6 միավոր, արդեն ետ է մնում ութ շախմատիստներից, ինչը շվեյցարական մրցակարգի ժամանակ բավական նվազեցնում է մեդալ նվաճելու հնարավորությունները: Հավելենք, որ առաջին 10 տեղերը գրաված շախմատիստները կարժանանան դրամական պարգեւի: Առաջին տեղը կստանա 5000, երկրորդը` 2000, երրորդը` 1250 եվրո: