Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե առյուծի բերանը բացելով` մեր ապրելակերպը կփոխվի, եկեք բացենք այն» (տեսանյութ)

Քաղաքականություն
gerb

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը դեմ է զինանշանի ու օրհներգի փոփոխություններին:  Նրա խոսքերով՝ դա լրացուցիչ ծախսերի հետ է կապված. «Եթե դա փոխելու ենք, ավելի լավ է մի քանի շենք կառուցենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։ Իսկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կարծում է, որ զինանշանի տեսքը շատ է աղավաղվել եւ պետք է փոփոխվի։  Խորհրդանիշը,  նրա խոսքերով, պատհական չէ եւ ցույց է տալիս ազգի անցած ճանապարհն ու ներկան։ «Ասում են՝  զինանշանի վրա պատկերված առյուծի բերանը փակ է, եթե առյուծի բերանը բացելով` մեր ապրելակերպը կփոխվի, եկեք բացենք այն»,- ասում է նա։ Հուշարձանագետի խոսքերով՝  զինանշանի վրա պետք է հստակ արտահայտվի  Արարատի պատկերը։ Արարատը, Սամվել Կարապետյանի խոսքերով,  խեղճացված եւ ստորացված է։