Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ-ով պառլամենտական համակարգի չես գնա (տեսանյութ)

Քաղաքականություն
516b6a3c96a876585e97583de51a21ff

Պառլամենտական համակարգի անցումը, ըստ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի, ավելի դրական է, որովհետեւ կոլեկտիվ մտքի արդյունքում են ընդունվում որոշումներ, սակայն կարող են   մի շարք խնդիրներ  առաջանալ, քանի որ Հայաստանը  որոշում  է կայացրել գնալ դեպի ԵՏՄ։ «ԵՏՄ-ում հավաքվում են նախագահներ, մեկ էլ վարչապետ՝ Հայաստանի Հանրապետության, ոչ ուղղակի ընտրված երկրորդական մանդատ ունեցող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սոս Գիմիշյանը։ Նրա խոսքերով՝ եթե որոշեինք ԵՄ-ին անդամակցել, այդպիսով կարող էինք գնալ պառլամենտական ընտրությունների, սակայն հիմա այլ իրավիճակ է։ Նրան մեկ  արդիական հարց էլ է հետաքրքրում. «Մենք մի կարգին նախագահ չենք կարողանում ընտրել մեր քաղաքական էլիտայի շրջանակներում, բա 130 հոգի քաղաքական էլիտա ունե՞նք, որ պառլամենտականի անցում կատարենք»,-հարց է տալիս նա։