Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մնաց մենակ տիեզերագնաց դարձնեն, ու պրծնենք»

Քաղաքականություն
ea0d05ee92e1e202d643b43fe200d912

«Բիզնեսմեն  դարձրեցին, նախարար դարձրեցին, դեսպան դարձնում են, մնում ա մենակ տիեզերագնաց   դարձնեն, ու պրծնենք»,- «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին շրջանառվող խոսակցություններին այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս նաև հավելում է՝ ես շոգը տանել չեմ կարողանում (նկատի ունի Հնդկաստանի եղանակը), առավել ևս եթե  այն համեմված է լինում շատ մեծ ստով։ Պարոն Մարտիրոսյանի խոսքերով՝ այս լուրերը պետք է դիտարկել   հերթական քարոզչական հարձակման  դաշտում, որը ամբողջովին հասկանալի է։ «Այն ժամանակ էլ ասում էին, թե իբրև ես բիզնեսմեն եմ, խոշոր բիզնեսներ ունեմ ու հարկեր էլ չեմ վճարում, հիմա էլ սա»,- շեշտում է նա։