90-ամյա Դունյա տատիկը պատրաստ է սովորեցնել իր արվեստը (տեսանյութ)
90-ամյա Դունյա Սարգսյանի ծերացած, բայց ճկուն մատները մինչ օրս էլ արարում են։ Տրամադրություն ու հավատ. սրանց շնորհիվ է, որ Դունյա տատիկը դեռ կարողանում է զբաղվել ձեռագործ աշխատանքներով։ Բնակարանի պատերից կախված են նրա ծղոտե աշխատանքները։ Պատրաստում է նաեւ արհեստական ծաղիկներ։ Ունի աշակերտներ, որոնց ասեղնագործել է սովորեցնում։ Դունյա տատիկը 13 տարի աշխատել է որպես մանկավարժ, զուգահեռ զբաղվել կարուձեւով։ Մինչեւ այսօր պահպանում է այն ալբոմները, որտեղ ներկայացված են իր աշխատանքները։ Ծեր կինը ապրում է միայնակ։ Երբեք ամուսնացած չի եղել։ Ձեռագործ աշխատանքները հայերի կողմից չեն գնահատվում. ասում է Դունյա Սարգսյանը։ Գնորդները քիչ են։ Դունյա տատիկի համար ֆեյսբուքում բացվել է էջ, որտեղ ներկայացված են նրա աշխատանքները։ Ավելին՝ տեսանյութով