Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր իշխանություններին եվրոպացիների փողն է պետք» (տեսանյութ)

Քաղաքականություն
c28c1b270a4434c953b787a0dda38e3d

Հայաստանում կան քաղաքական ազատություններ, քանի որ չունենք գազ եւ նավթ: « Մենք չենք կարող տոտալիտար կամ ավտորիտար ռեժիմ ձեւավորել»,-ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նա համաձայն է, որ չնայած դրան մեր իշխանությունը 5 տարին մեկ անգամ կարող է բանակ դուրս բերել սեփական ժողովրդի դեմ, որպեսզի կասեցնի կեղծված ընտրությունների դեմ համաժողովրդական բողոքը. «Հասկանում եմ, բայց կան ռեալություններ, որի հետ հաշվի են նստում իշխանությունները, օրինակ ռեալություն մեկ, որը դուք էսօր տեսնում եք՝ իշխանությունը հրավիրեց շատ ու շատ հ/կ-ներ Հայաստանում, որոնք անկախ են»։ Պարոն Գրիգորյանը նկատի ուներ այսօր Երեւանում հրավիրված «Եվրանեսթի» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որին մասնակցում են տեղական հասարակական կազմակերպություններ։ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպությունը դրանցից մեկն է։ Ստեփան Դանիելյանի տեղյակ է, թե Եվրանեսթը Հայաստան բերելով իշխանությունները ինչ նպատակ են ունեցել. «Իրենց ջանքերը բացատրում են Ցեղասպանության 100-ամյակով, որ որոշակի լոբինգներ անեն, ինչ-որ բանաձեւեր ընդունվի»։ Մինչդեռ, Ստեփան Դանիելյանի աչքի առջեւ բոլորովին այլ Հայաստան է։ Հասարակությունը թմրած է, մարդիկ վստահ չեն ապագայի հանդեպ, երկրում համընդհանուր դեպրեսիա է «Քաղաքական ինստիտուտները որպես այդպիսին չեն գործում։ Դա չի վերաբերվում միայն այսպես ասած ընդդիմադիր կուսակցություններին, այլ նաեւ վերաբերվում է իշխանական կուսակցությանը, որը որպես այդպես գոյություն չունի, որտեղ հարցերը լուծվում են ստվերային եղանակով»,-ասում է նա։ Եվրոպական արժեքների կրող Եվրանեսթը չի կարող մեր իշխանություններին խանգարել լինել այնպիսին, ինչպիսին կան, այսինքն, հակաժողովրդավարական ։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ընդգծում է. «Նրանք սովոր են եւ իմունիտետ ունեն եւ կարողանում են, չակերտների մեջ ասած,  գեղեցիկ կարողանում են խոսել, քննարկել նույնիսկ ժողովրդավարական արժեքների մասին։ Դրա անունն է դեմագոգիա»։ Ավետիք Իշխանյանի տպավորությամբ Հայաստանում ժողովրդավարությունից խոսելը նույնիսկ ծիծաղելի է։ Դիցուք, Եվրանեսթի հետ մեր իշխանությունների կապը ընդամենը հաճոյանալ է եվրոպական կառույցներին, նրանց եվրոպացիների փողն է պետք. «Իշխանություններին պետք են ֆինանսներ բյուջեն լցնելու համար եւ շարունակելու համար կոռումպացվել»։