Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում սպառման ծավալները չեն ավելացել, ինչպես պնդում էր Ա. Ադիբեկյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
11072279_827219327315466_2143659637_n

Հայաստանում սպառման ծավալները չեն ավելացել ու չեն էլ կարող ավելանալ։ Այսօր հայտարարեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ հակադրվելով օրեր առաջ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությանը՝ թե սպառման ծավալները Հայաստանում ավելացել են. «Դա իրեն մենակ թվում է, երանի չէ՞ր էդպես լիներ։ Էդպիսի վիճակագրություն ոչ ես կարող եմ ունենալ, ոչ Ահարոն Ադիբեկյանը։ Դրա համար կա վիճակագրական ծառայություն, ու էդ տվյալներով չի աճել սպառման ծավալները»։ Ահարոն Ադիբեկյանը հավանաբար այլ բան է նկատի ունեցել, բացատրում է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը.«Նա երևի ելակետ է ընդունում մեր տնեսության ակտիվության աճը, առեւտրի աճը, ծառայությունների մատուցման աճը, եթե այդպես դիտարկենք, իսկապես աճ կա»։ Նրանք անդրադարձան նաեւ նորաբաց «Քարֆուր» սուպերմարկետի գործունեությանը։ Վազգեն Սաֆարյանի կարծիքով «Քարֆուրի» մուտքը Հայաստան կարեւոր է ու այն կարող է մրցակցություն ապահովել շուկայում, բայց միեւնույն ժամանակ հայտնեց իր ուսումնասիրության արդյունքները. «Այնտեղ կան մթերքներ, որ Ֆրանսիայի գների համեմատ մեզ մոտ բավական բարձր են»։ Պարոն Սաֆարյանի կարծիքով՝ պարզապես պետք է հանրային հսկողություն սահմանել, որպեսզի պատասխանատուները պահեն իրենց տված խոստումները ու արտահանեն հայկական ապրանքը։ Վազգեն Սաֆարյանի համար միայն մտահոգիչ է ծիրանի արտահանման մասին խոսակցությունները. «Սա մեզ չի բավարարում, որովհետև եթե մենք շատ ծիրան ունենանք, այդ ծիրանի շուկան միշտ էլ կա, դա ռուսական շուկան է, որտեղ մենք անցած տարի 22-23 տոննա ծիրան ենք արտահանել։ «Քարֆուր»-ի ղեկավարությունը, եթե ուզում է ծիրան արտահանել, պետք է ներդրումներ անի ծիրանի նոր այգիների տնկման և հատուկ մեթոդներով դրանց պահպանման ուղղությամբ»: