Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ եռակողմ հանդիպումը՝ մարտի 20-ին

Քաղաքականություն
369b51457a147c49e871f8b0a3e43059

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաստատել է, որ մարտի 20-ին Աստանայում կկայանա Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների՝ Նազարբաեւի, Պուտինի եւ Լուկաշենկոյի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԲիԲիՍի-ի ռուսական ծառայությունը։ Այս պահի դրությամբ ռուսական եւ բելառուսական կողմերը հաստատել են մասնակցությունը։ Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության՝ մարտի 13-ին նախատեսված հանդիպման հետաձգումը նախագահների զբաղվածության արդյունք էր։ Կրեմլի մամլո ծառայությունը «Ինտերֆաքս»-ին հաստատել է լուրը։