Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյունիքում համայնքի ղեկավարները վերընտրվեցին

Քաղաքականություն
400e1fcbaea76d65abefa859a4b1269a

Մարտի 15-ին Սյունիքի մարզի գյուղական չորս` Սիսիանի շրջանի Լոր, Գորիսի շրջանի Որոտան, Շուռնուխ եւ Կապանի Կաղնուտ համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի ընտրություններ: Բոլոր համայնքներում էլ քվեաթերթիկում մեկ՝ գործող համայնքապետի անունն էր: Սիսիանի Լոր գյուղում ընտրողների ցուցակային թիվը 253 է: Ընտրությանը մասնակցած 162 լորեցիներից գործող գյուղապետ Դավիթ Առուստամյանի օգտին քվեարկել է 148-ը: Գորիսի Որոտոն գյուղում ընտրելու իրավունք ունի 190 մարդ, նրանցից քվեարկությանը մասնակցել է 108-ը: Միակ թեկնած գործող գյուղապետ Սուրեն Օհանջանյանը ստացել է 98 քվե: 110 ընտրող ունեցող Գորիսի Շուռնուխ գյուղում ընտրությանը մասնակցել է 55 մարդ: 47 շուռնուխցի քվեարկել է Հակոբ Արշակյանի օգտին: Երեկ Գորիսի Շուռնուխ, Կապանի Նոր Աստղաբերդ եւ Սիսիանի շրջանի Որոտան գյուղում կայացել են համայնքի ավագանու ընտրություններ: Արմեն Հովակիմյան, Սիսիան