Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը համայնքի ղեկավարի ընտրություններ են (տեսանյութ)

Հասարակություն
1426328857_yntrutyun

Շիրակի մարզի 5 համայնքում՝ Անուշավանում, Հառիճում, Սարակապում, Կարմրավանում և Արփենիում մարտի 15-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշված առաջին երեք համայնքում ընտրությանը կմասնակցեն միայն գործող գյուղապետերը: Իսկ Արփենիում կպայքարեն գործող գյուղապետն ու իր եղբայրը, Կարմրավանում՝ գործող գյուղապետ Ֆելիքս Հարությունյանն ու նրա հորեղբորորդին՝ Մանուկ Հարությունյանը: 2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ: Կարմրավանցիների մի մասը պնդում է, որ գյուղը երկու մասի է բաժանվել ու թեժ պայքար է լինելու հորեղբորորդիների միջև, մյուս մասն էլ հավաստիացնում է, որ խաղաղ մթնոլորտ է՝ առանց պայքարի: Կարմրավանցին բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց լուծումը կապում է նախընտրած թեկնածուի հետ: «Ցայգ» ՀԸ տեսանյութը