Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ մոտ տապոռային հակաքարոզչություն է ՀՀ նկատմամբ. ադրբեջանցի փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar00005-1-472x2651

«Կարմիր կամուրջն» այս անգամ ՀՀ եւ Ադրբեջանի մեդիա փորձագետների, լրագրողների հետ քննարկում է, թե որքանով է անկախ լրատվությունը երկու երկրներում, ո՞ր լրատվամիջոցներն են առավել վստահելի տեղեկատվության աղբյուր համարվում։ Ինչպես է ՀՀ-ն ներկայացվում Ադրբեջանում, եւ հակառակը։ Ըստ Ադրբեջանցի փորձագետի՝ անկախ հեռուստաընկերություն Ադրբեջանում չկա, անկախ է միայն ինտերնետը, որից, ըստ պաշտոնական տվյալների, օգտվում է բնակչության 70 տոկոսից ավելին։ Թեեւ այս թիվը մասնագետը հավաստի չի համարում։ Մեզ մոտ ինտերնետից օգտվում է բնակչության 50-60 տոկոսը, չհաշված երեխաներին։ Ինչպես է Հայաստանը ներկայացվում Ադրբեջանում՝ դիտեք տեսանյութում։