Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի կրկնակի հետազոտությունը դիտավորյա՞լ են ուշ անցկացրել

Քաղաքականություն
48307c31710f834186e600ac05b201da

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ նա թեթեւ մարմնական վնասվածք է ստացել։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀԱԿ իրավաբան, Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, երկրորդ փորձաքննությունը անցկացվել է դեպքից մոտ 90 օր անց. «Եթե մենք դեկտեմբերի 31-ին վստահ էինք, որ թեթեւ մարմնական վնաս չէ, այլ առնվազն միջին ծանրության վնաս է հասցվել, ապա երկրորդ բժշկական հետազոտության նկատմամբ կասկածներ չունենք»։ Նա չի բացառում, որ կրկնակի հետազոտությունը դիտավորյալ են ուշ անցկացրել։ Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին մի տղամարդ Արամ Մանուկյանի տան շքամուտքում հարձակվել էր նրա վրա եւ հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով նրան սալջարդեր եւ ուղեղի ցնցում: Դեպքից հետո Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ պատգամավորը ստացել է թեթեւ մարմնական վնասվածք: Նա առարկել էր առաջին փորձաքննության արդյունքները եւ միջնորդել՝ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ոմն Արշակ Սվազյանի: Նա մեղադրվում է Արամ Մանուկյանին թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Արշակ Սվազյանը մամուլում հայտնել էր, թե այդ քայլին է դիմել, որովհետեւ Արամ Մանուկյանն իր ելույթներից մեկում ոչ կոռեկտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի հասցեին։