Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը եռօրյա հավաք կանցկացնի

Սպորտ
sport-futzal

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտի 14-16-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր ֆուտբոլիստները շարունակում են նախապատրաստվել ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի խաղերին, որոնք տեղի կունենա մարտի 18-21-ը, Խորվաթիայում: Այդ մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն դաշտի տերերի, Սլովակիայի եւ Թուրքիայի ընտրանիները: Առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել 14 ֆուտբոլիստ: