Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկության նոր առիթ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
exchange

Վերջին ամիսներին արժույթի փոփոխություններն այնքան ակտիվ են, որ բնակչությունը չի էլ հասցնում հետևել դրանց։ Այս պահին դոլարի փոխարժեքը դանդաղ, բայց հետևողականորեն աճում է, իսկ եվրոյի դեպքում օր օրի արժեզրկում է արձանագրվում։ Այս դեպքում մեծ դեր ունի ներկայում անկումային տնտեսական վիճակում գտնվող Ռուսաստանը։ «Սանկցիաներն են, որ կիրառվեցին Ռուսաստանի դեմ, և դրա հետևանքով ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումն էր»,-նշում է տնտեսագետ Հայկ Մնացականյանը։  Վերջին շրջանում նվազել է նաև երկիր մուտք գործող տրանսֆերտների քանակը, որոնց մեծ մասը հենց Ռուսաստանից է։ Միաժամանակ դեպի արտերկիր փոխանցումներն աճել են մոտ 5 տոկոսով՝ հասնելով 74 մլրդ դրամի։ Դրամի արժեզրկման պայմաններում աճել են արտահանման ծավալները։ Տնտեսագետ Արամ Առաքելյանն էլ զարմանում է՝ ինչո՞ւ է միայն այժմ կատարվում դրամի արժեզրկում և այսքան կտրուկ։ «Դա ճիշտ կլիներ սկսել օգոստոս ամսին, դանդաղ, քայլ առ քայլ, և դա կարվեր այն դեպքում, եթե մենք ունենայինք որոշակի հետազոտություններ հետագա միտումների վերաբերյալ»,-ասում է նա։ Տնտեսագետի խոսքով՝ այն, որ կապիտալն այստեղ չի օգտագործվում, դուրս է գալիս, կարող է մեծ գործազրկություն առաջացնել, կարող է ինֆլյացիայի տոկոսը բարձրանալ, և անմիջապես կանդրադառնա ժողովրդի եկամտի վրա։ Մանրամասները՝ տեսանյութում