Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ–ի համար պատմական պահ է     (տեսանյութ)

Քաղաքականություն
f4ae6f040c59bc695df569edb108f7a8

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստում քննարկվել են ներկուսակացական հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել վեց քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներին: « Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հետագա անելիքները:Սա մեզ համար պատմական պահ է՝ հանդիպում ունենալով քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, նախագահը կարևորում է  բոլորի մասնակցությունը, կարծիքների և տեսակետների փոխանակումը, որի արդյունքում հուսով ենք, որ մենք կգանք ընդհանուր եզրագանգհման, թե արդյո՞ք բարեփոխումներ կատարվելու են, ինչ տեսքով և ինչ ծավալներով»,-ասաց տիկին Նաղդալյանը: Իսկ թե ինչու ոչ բոլոր քաղաքական ուժերին, մասնավորապես ՀԱԿ-ին   հրավեր չի  ուղարկվել քննարկմանը մասնակցելու համար, Հերմինե Նաղդալյանը  նշեց. «Ինչ իմաստ կա քննարկման հրավիրել մարդկանց, որոնք քննարկման եզր չեն տեսնում, ԲՀԿ-ն  համաձայն է քննարկման, այդ իսկ պատճառով էլ եկել է , քննարկումը սակայն չի նշանակում, որ բոլոր հարցերում պետք է լինի միասնական տեսակետ, պետք է մանրամասն քննարկվեն ցանկացած հարց: Եթե կա հնարավորություն ընդհանուր եզրահանգման գալ, ապա պետք է դա անել»: Տիկին Նաղդալյանի տեղեկացմամբ՝ Նախագահը վաղը հանդիպումներ է ունենալու մասնագիտական հանձնաժողովի հետ , ինչպես նաև հասարակական այլ ինստիտուտների հետ ՝ բոլորը ունենալու են հնարավորություն իրենց կարծիքը արտահայտելու և քննարկելու, այնուհետ նոր միայն ընդհանուր որոշման կգան: Այն հարցին, թե արդյոք սահմանադրական բարեփոխումները այս պահին հրատապ են, երբ երկրում կա բազմաթիվ այլ կարևոր հարցեր , Նաղդալյանը հակադարձեց, ասելով, որ իրենց կուսակցությունում ևս տեսնում են այդ խնդիրների առկայությունը , սակայն չեն ասում, որ սահմանադրական բարեփոխումները լինելու են բուժիչ բաղադարատոմս երկրում առկա այդ բոլոր խնդիրները միանգամից վերացնելու համար Նաղդալյանը նաև հանրաքվեի ժամկետները դժվարացավ նշել, ասելով , որ դեռևս վաղ է դրա մասին խոսելը; Սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանի վերատադրվելու հետ կապված տեսակետներին, տիկին Նաղդալյանը արձագանքեց, ասելով միայն, որ դրա մեջ որևէ զազրելելի կամ մեղադրելի բան չկա, ցանկացած քաղաքական ուժ ուզում է վերարտադրվել: