«Սահմանադրությունը խի՞ են փոխում, իրանց թող փոխեն». երեւանցի (տեսանյութ)
Սերժ Սարգսյանը պատրաստվում է հավանություն տալ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին։ Մեկ ու կես տարի առաջ մեկնարկած գործընթացը քննարկելու նպատակով Սարգսյանը հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Ո՞ւմ համար է փոփոխվում սահմանադրությունը։ Բնակչության մեծ մասը բացասական կարծիք ունի. «Էս խուժան երկրում ի՞նչ նախագահ, ի՞նչ պետություն, ի՞նչ Սահմանադրություն։ Սահմանադրությունը խի՞ են փոխում, իրանց թող փոխեն»։ «Քոչարյանն ու Սերժը ամեն ինչ կուզեն, կանեն, վերջացավ, գնաց»,-ասում են քաղաքացիները։ Նրանց կարծիքով՝ գործող Սահմանադրությամբ էլ էր հնարավոր երկրում արդարադատություն եւ իրավունք հաստատել, ինչը չի արվել։ Իսկ ի՞նչ կարծիք ունեն մարդիկ այն հարցի շուրջ, որ նոր Սահմանադրությամբ նախագահը ոչ թե 5, այլ 7 տարի պետք է ղեկավարի։ Մանրամասները՝ տեսանյութում