Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոտնակները քանդվում են՝ առանց փոխհատուցման (տեսանյութ)

Հասարակություն
45-shoghik

Երևանի Կոմիտաս 65 շենքի բակում մի քանի ժամվա ընթացքում ավտոտնակները հավասարվեցին գետնին։ «Ավելի Բարեկարգ Երեւան» ծրագրով այստեղ նախատեսված է խաղահրապարակ կառուցել։ Շենքի բնակիչները վրդովված են. իրենց սեփականություն հանդիսացող ավտոտնակները քանդվում են՝  առանց փոխհատուցման։ Մինչդեռ տարիներ շարունակ գումար են ներդրել ավտոտնակի բարեկարգման համար։ Հողը, որի վրա կառուցված են ավտոտնակները պատկանում է պետությանը։ Բնակիչները պարզապես վարձակալել են այդ տարածքը, հիշեցնում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ու հավելում, որ այսօր պետությունը այդ տարածքում կարող է անել այն, ինչ ցանկանում է։ 17 բնակիչներ դիմել են վարչական դատարան ու այսօր օրվա վերջում տեղեկացել, որ հայցադիմումը ընդունվել է վարույթ եւ արգելվել է ապամոնտաժել նրանց ավտոտնակները։ Բայց մինչեւ դատարանի որոշումը դրանց մի մասն արդեն քանդվել էր։ Մանրամասները՝ տեսանյութում