Գլենդելի «Ամերիկանա» բրենդը ներողություն է խնդրել հայերից
Անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար: Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից: «Americana at Brand» առեւտրի կենտրոնը ներողություն է խնդրել հայ ձեռնարկատերերից այն բանի համար, որ կենտրոնի տնօրինությունն արգելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շապիկներ վաճառել: Այս մասին հայտնում է asbarez.com-ը։ «Մենք կցանկանայինք ներողություն խնդրել վաճառասեղանը վարձակալող Թինա Չուլջյանից, Ալեքս Կոդագոլյանից եւ Արմին Հարիրիից՝ նրանց կողմից վաճառվող ապրանքների հետ կապված թյուրիմացության համար»,-ասվում է առեւտրային կենտրոնի հայտարարությունում: