A
A
Խափանվել է ԲՀԿ-ի պաշտոնական կայքը
ԲՀԿ խմբակցությունը առաջիկայում նիստ կհրավիրի՝ խմբակցության նոր ղեկավար եւ քարտուղար ընտրելու համար։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը։ Խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ քարտուղարը՝ Նաիրա Զոհրաբյանը։ Գագիկ Ծառուկյանը մարտի 5-ին կայացած արտահերթ համագումարում հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից եւ կուսակցությունից։ Կուսակցության ղեկավարի պաշտոնը վստահվել է Նաիրա Զոհրաբյանին։ Ծառուկյանի հայտարարությունից հետո բազմաթիվ ԲՀԿ-ականներ լքեցին կուսակցությունը։ Այս օրերին չի աշխատում նաեւ ԲՀԿ-ի պաշտոնական կայքը։ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել եւ առաջիկայում ամեն ինչ կհարթվի։