Բարձրագույն սպայական կազմում կադրային փոփոխությունների վրա վետո պետք է դրվի. Ն. Փաշինյան
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել առաջարկով. Հայաստանի զինված ուժերում ձեւավորվել է սպայական կազմի մի նոր սերունդ, որ ունի պրոֆեսիոնալ ռազմական կրթություն, բավականին ապաքաղաքական է եւ կենտրոնացած է սեփական պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու գործի վրա: Սպայական այդ նոր սերունդը գնալով դոմինանտ է դառնալու մեր զինված ուժերում, դառնալու է մեր բանակի ոգին ու ողնաշարը: Պրոֆեսիոնալ զինվորականների այդ սերունդը աներկբայորեն բարձրացնելու է մեր բանակի մարտունակությունը, այսպիսով նաեւ Հայաստանի անվտանգության մակարդակը: Վերը շարադրված դրական գործընթացի համար կործանարար կլինի բանակային նոր սերնդի քաղաքականացումը: Եւ մենք պետք է ամեն ինչ անենք նրանց ներքաղաքական չեզոքությունը ապահովելու համար, այնպես, ինչպես գրված է ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածում.