Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիվերսանտների գործով դատավճիռը մնաց անփոփոխ. Փաստինֆո

Քաղաքականություն
divers1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատական ատյանն այսօր մերժել է  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Բեգլարյանը: Այդպիսով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման: Էրիկ Բեգլարյանը հայտնեց նաև, որ ավելի ուշ իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո կորոշվի վճռաբեկ բողոք ներկայացնելո՞ւ են, թե ոչ: Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր այն  հոդվածներով, որոնցով իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝  արդարացնել, իսկ մեղադրանքի մնացյալ մասով՝ նշանակել ավելի մեղմ պատիժ: Իսկ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը միջնորդում էր  կայացնել արդարացի դատավճիռ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Ավելին՝ այստեղ