Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Կոստանյանը` իր պաշտոնանկության եւ քրեածին վիճակի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-kost3

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լուրեր, որպես կանոն, չի մեկնաբանում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ Հատուկ Քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Շահինյանը միավորվել են իր դեմ՝ ցանկանալով պաշտոնանկ անել։ «Եթե որեւէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել եւ նման ձգտումներ ունի, ապա դա շատ ողջունելի է եւ օրինաչափ, որովհետեւ, ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատար անձը անպայման աշխատելու է իր անձնական մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված, հուսով եմ՝ դրական իմաստով, եւ դրա համար որեւէ մեկը կարող է ձգտել, առավել եւս՝ բարձրաստիճան պաշտոնատար անձը կարող է ձգտել»,-ասաց նա: Պարոն Կոստանյանը անդրադարձավ նաեւ ստեղծված քրեածին վիճակին՝ նշելով,որ դեռ վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այն։ «Նկատի ունենալով թե զենքի ապօրինի շրջանառության ծավալների հսկողության խստացման, թե հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումները, ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք համալիր եւ ավելի համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված: Մենք չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, մենք խոսում ենք հանցածին վիճակը մշտապես հսկողության տակ պահելու եւ ավելին հանցածին հանգամանքները նվազեցնելու մասին»,- նշեց Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։