Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Կոստանյանը փակագծեր չի բացում (տեսանյութ)

Քաղաքականություն
axvankostanyan

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր ռուս գործընկերոջն ուղարկված նամակի բովանդակության վերաբերյալ փակագծերը չի բացում` նշելով, որ դա նախաքննական և ծառայողական գաղտնիք է։ Պարոն Կոստանյանի նամակն ուղղված էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախաքննության հարցերին։ Գլխավոր դատախազը նշել է, որ չի տվել այնպիսի խոստումներ, որ ի վիճակի չէ կատարելու։ «Նամակի շուրջ ՌԴ կողմից ստացվող արձագանքի արդյունքում մենք կքննարկենք հետագա քայլերը, և հետևաբար դրանց արդյունքների մասին շատ վաղ է խոսելը»,-շեշտել է պարոն Կոստանյանը։