Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում պատրաստվում են խոչընդոտել Հիմնադիր խորհրդարանին

Քաղաքականություն
himnadir1

Դեպի Գյումրի ավտոերթ կազմակերպող Հիմնադիր խորհրդարանի անդամներին այսօր զգուշացրել են, որ քաղաքի մոտ նրանց է սպասում մարդկանց մի խումբ, որը փորձելու է խոչընդոտել իրենց՝ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հասմիկ Էվոյանը՝ Գյումրիում գտնվող իրենց համակիրների եւ այդ մարդկանց միջեւ վեճ է սկսվել։ Նա նաեւ նշեց, որ իրենք ճանապարհին են, այս պահին գտնվում են Արթիկ քաղաքում, որտեղ նրանց իրազեկման ակցիան շատ լավ է անցել։