Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծված ԲՀԿ-ականի հույսը գնալով մարում է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Artak-khachatryan

ԲՀԿ անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հույսը գնալով նվազում է, որ իրեն ծեծի ենթարկելու գործը կբացահայտվի։ «Շատ կցանկանամ հավատալ, որ գործը կբացահայտվի։ Թեպետ իրավիճակը ցույց է տալիս, որ սայլը դեռ տեղից չի շարժվում, մինչ այսօր ոչ մի դրական տեղաշարժ ես չեմ արձանագրել»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Խաչատրյանը Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին առեւանգել էին անհայտ անձինք ու բռնությունների ենթարկել։ «Վերջին անգամ իրավապահ մարմինների հետ շփվել եմ հիվանդանոցում»,- նշում է նա։ Արտակ Խաչատրյանի առողջական վիճակը այժմ լավ է։ Դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ նշում է, որ վերականգնողական փուլը կտեւի 1,5 ամիս։