Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսկանյանը դիմում է ներկայացրել ԲՀԿ շարքերը լքելու մասին. Ազատություն

Քաղաքականություն
c25d642463022e0dff9462061e45b582

Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: «Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքելու մասին, բայց տեղեկությունը, որ դիմում է ներկայացված նաև Ազգային ժողովի նախագահին մանդատը վայր դնելու մասին, չի համապատասխանում իրականությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը կուսակցության շարքերը լքելու մասին, և ես գրեթե վստահ եմ, որ կուսակցությունը չի բավարարի մեր հարգելի ընկերոջ դիմումը կուսակցության շարքերը լքելու վերաբերյալ: Մեր ցանկությունն է, որ պարոն Օսկանյանը չլքի կուսակցության շարքերը», - հավելեց Զոհրաբյանը: Մանրամասներն՝ այստեղ