A
A
Տաքսու վարորդները բողոքի են ելել Երեւանում եւ Գյումրիում (տեսանյութ)
Այսօր Երեւանում բողոքի ակցիա են անցկացրել անհատ տաքսու վարորդները:
Վարորդները դժգոհում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք:
ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն 8000 դրամ:
Ի դեպ, զուգահեռաբար ակցիա էր իրականացվում նաեւ Գյումրիում։
Վարորդներն ասում են, որ իրենց աշխատած գումարը հազիվ վառելիքին է բավարարում եւ օրվա հացին, հետեւաբար չեն կարող այդքան գումար վճարել։
Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը զրուցել է վարորդներից կազմված հինգ հոգանոց պատվիրակության հետ։
Մանրամասները՝ քիչ անց