Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Հակոբյանը հանրապետականին խորհուրդ է տալիս շատ չոգեւորվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rubik

Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հարցը անընդհատ հետապնդում է Դաշնակցությանը։ Առայժմ չեն շտապում, իշխանություններին ուղղված իրենց 7 կետերը դեռ կատարված չեն: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ «Եթե դրանք իրականացվեն, այո, Դաշնակցությունը կմասնակցի էդ գործընթացին ցանկացած կարգավիճակով»։ Դաշնակցությունն այն ընդդիմադիր կուսակցությունն էր, որը կազմակերպեց Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ժողովրդավարակա՞ն էին այդ հանդիպման արդյունքները. «Մենք համարում ենք ստեղծված իրավիճակում լավագույն արդյունքը»։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո վերջինս անհետացավ քաղաքական արենայից, եւ նույնիսկ խոսվում է կուսակցության նախագահի աթոռից հրաժարական տալու մասին։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասում է՝ Հայաստանում քաղաքական դաշտը ամլացել է։ Ռուբեն Հակոբյանը Հանրապետականին խորհուրդ է տալիս շատ չոգեւորվել։ Ի վերջո ժողովուրդն էլ, ընդդիմությունն էլ ուշքի է գալու. «Սատանան այդքան վախենալու չէ, որքան պատկերացվում է»։ Այսօր, ըստ Ռուբեն Հակոբյանի, բացառված չեն փոփոխություններն ընդդիմադիր դաշտում։ Սակայն ոչ մի ընդդիմադիր ուժ կամ գործիչ միայնակ չի կարող հաղթել այս իշխանություններին. «Ինչքան էլ տաղանդավոր լինի, ուժեղ լինի, չգիտեմ ինչ լինի, չի կարող համարժեքել այսօր եղած իշխանական մեքենան, որը հիմնականում իր շեշտադրումները ռեպրեսիվ կառույցների վրա է անում»։ Լեւոն Զուրաբյանն ընդունում է՝ տեռորի եւ հարձակումների միջոցով իշխանություններին հաջողվեց խաղից դուրս հանել ԲՀԿ-ին եւ իշխանությունը մի քիչ հանգիստ է, բայց դա ժամանակավոր է. «Ռեժիմը բոլոր չափանիշներով ուղղակի տապալված է եւ տանում է երկիրը դեպի տապալում»։ Ռեժիմին ի՞նչ է եղել, հարցնում է հանրապետական Վահրամ Բաղդասարյանը։ Մենք մեր գործն ենք անում. «Ռեժիմի ներկայիս վիճակը բավականին կայուն է»։ Ընդդիմության ապագան մտահոգում է նաեւ իշխանությանը։ Պարոն Բաղդասարյանը բառացիորեն ասում է՝ մենք աշխատում ենք ընդդիմություն ունենալու ուղղությամբ. «Մենք կաշխատենք, որպեսզի եւ նաեւ ընդառաջ կգնանք, որ վերջիվերջո մեր երկրում լինի ընդդիմություն քաղաքական իմաստով»։