Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ տնտեսությունը կունենա 200մլն դոլարից ավել կորուստ». տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
vilen-khachatryan

«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունը կարող է Հայաստանում «մինի» հարկային դաշտ ստեղծել. այս եզրակացության է եկել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Նա համոզված է, որ օրենքի փոփոխությամբ արտահանումը կդառնա մի քանի կազմակերպության մենաշնորհը. «ՓՄՁ-ները այսուհետ կգնան մեծերի մոտ, որոնք 2 տոկոսով են արտահանում։ Կասեն՝ ես քեզ կտամ եւս 8 տոկոսը, եւ դու իմ համար 2 տոկոսով արտահանի։ Ինքը փաստորեն կշահի՝ 20 տոկոսի փոխարեն 10 տոկոսով կարտահանի, բայց մեկ մասնավոր կոորդինացիա ապահովող կազմակերպություն դառնում է ետ ամբողջը անում է ու ունենա մասնաբաժին՝ հարկեր է հավաքում»։ Այս ամենի արդյունքում Վիլեն Խաչատրյանի հաշվարկներով՝ ՀՀ տնտեսությունը կունենա 200մլն դոլարից ավել կորուստ։ Եթե պետությունը արտոնություն է ուզում տալ արտահանողին, ապա դա պետք է կիրառի բոլորի համար. «Ոչ թե մեկին տվեք 2 տոկոս, մյուսին 20, որ գնա ընկնի էդ 2 տոկոսի ձեռը»։ Տնտեսագետը այսօր խոսեց նաեւ բանկերի խոշորացման մասին. «Այս գործընթացը տանելու է ավելի շուտ փոքր բանկերի կլանման, այլ ոչ թե խոշորացման։ Ամենայն հավանականությամբ, որոշ բանկեր ուղղակի կփակվեն։ Աշխատակիցների կրճատումներ կլինեն եւ մրցակցությունը կպակասի»։ Վիլեն Խաչատրյանը բացատրում է նաեւ բանկերի վարկ չտրամադրելու իմաստը. «Մի բանաձեւ կա, որ արտարժույթի արժեզրկմանը հետեւում է վարկեր չտալը, որպեսզի մարդիկ չկարողանան դրամը դոլարի վերածել»։ Տնտեսագետը առաջարկում է բոլոր վարկերը դրամային դարձնել, եթե անգամ բանկը դրանից կորուստ ունենա. «Միայն այդպես մեր տնտեսությունը կհանգստանա։ Այլապես հիմա մարդիկ ընկած դոլար են ման գալիս, որ գնեն, վարկերը մարեն։ Սրա հաշվին էլ կարող է դիտվել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսային աճ»։