Բացել լրահոսը Փակել լրահոսը
600892647_1286541693510213_2431108335695097934_n
A A
Պաշտոնական

Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Նոր-Ագրո» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Գեղաշեն) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ՝
 
1. արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել՝
▪ պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
▪ տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,
▪ պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները։
2. Սննդամթերքի արտադրամասերի՝
▪ հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
▪ առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
▪ արտադրական շինությունների անհարթ դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: