Բացել լրահոսը Փակել լրահոսը
603799070_1192351799750417_626979911238816647_n
A A
Պաշտոնական

Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ

Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ 
 
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչպես նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։
 
 Պաշտպանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նշված անձանց խցերով և կացարաններով, ծանոթացել պահման պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների իրացման հնարավորություններին։
 
Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը երեխաներին և ազատությունից զրկված տղաներին հանձնել է նախատոնական նվերներ։
 
 Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանների էական բարելավումը, մասնավորապես՝ երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների, ինչպես նաև խցերի վերանորոգումն ու կահավորումը` միևնույն ժամանակ կարևորելով, որպեսզի այդ բարեփոխումները լինեն շարունակական: Պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքը նպաստում է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։
 
 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և ՄԻՊ աշատակազմի այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ: