A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը: