Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

32 սահմանամերձ բնակավայրերի արտոնություններ կտրվեն (տեսանյութ)

Տնտեսություն
b2574d87484178b11c681a5e2784a1b1

Այսօրվանից 32 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին արտոնություններ կտրվեն։ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ կառավարության որոշման նախագծով կհատկացվի 928 մլն 871 հազար դրամ։ Գումարը բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, մասնակի գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցման համար է։ Գործադիրն այսօր որոշեց Տավուշի մարզպետարանին հատկացնել մոտ 6,5 մլն դրամ։ Պատճառը հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետեւանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելն էր։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարզաբանմամբ՝ Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն են վերականգնում։